Հայաստանի պրեմիեր լիգայի 2023/24թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Շիրակը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց առաջնության նորեկ «Վեստ Արմենիայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով` գյումրեցիների հաղթանակով։
«Շիրակի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերյոժա Ուռուշմանյանը, մեկական գոլով էլ աչքի ընկան Լյովա Մրյանն ու Դոնալդ Կոդիան։
Հատկանշական է, որ «Վեստ Արմենիան» խաղասկզբում առջևում էր 2:0 հաշվով։ Գոլերը խփել էին Արտեմ Գևորգյանն ու Սարգիս Մեթոյանը։
Սակայն «Շիրակը» մինչև առաջին խաղակեսի ավարտը հավասարեցրել էր հաշիվը։
Մինչև ընդմիջման գնալը նորեկը մնացել էր 10 հոգով, ինչն էլ ավելի օգնեց «Շիրակին» ևս 2 գոլ խփել ու նշել այս մրցաշրջանի առաջին հաղթանակը։
© Armenian Soccer 2023