
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»:
Նախ հաշվի մեջ առաջ անցան տանտերերը։ Ապա Լուկա Յուրիչիչը խփելով եվրագավաթներում «Փյունիկի» կազմում իր 6-րդ գոլը, հավասարեցրեց արդյունքը։
Խաղավերջին Խուան Բրավոն կարողացավ ատաջ մղել մեր փոխչեմպիոնին ու կամային հաղթանակ ապահովել։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին, Հայաստանում։
© Armenian Soccer 2023