IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո «Ուրարտուն» հայտարարել է արդեն 5 լեգեոների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
Ակումբում ելույթներն այլևս չեն շարունակի Դենիս Գլուշակովը, Վլադիսլավ Պանտելեևը, Ուրոշ Ստոյանովիչը, Պերիշա Պեշուկիչը և Նիկոլայ Պրուդնիկովը:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Գլուշակովի, Ստոյանովիչի, Պեշուկիչի և Պրուդնիկովի պայմանագրերն ավարտվել են ու կողմերը որոշել են չերկարաձգել դրանք, Պանտելեևն ու «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիը:
«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
© Armenian Soccer 2024