«Խիմկիում» չեն կողմնորոշվել հայ ֆուտբոլիստների ապագայի հարցում:
Sportball24-ի տեղեկություններով՝ մերձմոսկովյան ակումբում դեռևս երկմտում են Արշակ Կորյանի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Հավանական է, որ հայազգի ֆուտբոլիստն այս ամառ կլքի ակումբը:
Անորոշ է նաև Պետրոս Ավետիսյանի ճակատագիրը: Նա վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում», և հավանականություն կա, որ չի վերադառնա «Խիմկի»: Ակումբում Ավետիսյանի հետ հույսեր չեն կապում և մտադիր են բաժանվել նրանից:
© Armenian Soccer 2024