Armenian Soccer
Armenian Soccer

«Վեսթ Արմենիան» ու Խորեն Վերանյանը դադարեցրել են համագործակցությունը

«Վեսթ Արմենիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում թիմը հենց Վերանյանի գլխավորությամբ հաղթեց Առաջին խմբում և նվաճեց ՀՊԼ-ում հանդես գալու իրավունքը:

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում «Վեսթ Արմենիան» 37 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը՝ անցկացրած 36 խաղերում գրանցելով 11 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 21 պարտություն:

© Armenian Soccer 2024