Հայաստանի հավաքականի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով կտեղափոխվի «Ֆորտունա»: Այս մասին հայտնում է Gladbach LIVE-ը:
Պարբերականը նշում է, որ նման տրանսֆերը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը չի կարողացել Բունդեսլիգայի ուղեգիր նվաճել:
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մտադիր է Ռանոսին այս ամառ վարձավճարով տալ, քանի որ չի կարողանում խաղային պրակտիկա ապահովել նրա համար:
© Armenian Soccer 2024