Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունեց «Պարտիզանիին» ու հաղթեց նվազագույն (1:0) հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
Վարազդատ Հարոյանը հայտացուցակում էր, սակայն կրկին խաղալու հնարավորություն չստացավ։
Գրիգորի Բաբայանի թիմը պատասխան հանդիպումը կանցկացնի օգոստոսի 31-ին, Ալբանիայում։
© Armenian Soccer 2023