Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. Հովհաննես Համբարձումյանը` «Նոայի» ֆուտբոլիստ

«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Համբարձումյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդարում»։ Վերջին ակումբը եղել է «Անորտոսիսը»։ Կիպրական թիմի կազմում նա անցկացրել է 86 խաղ, դարձել 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ։

Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։

© Armenian Soccer 2023