Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի, «Արարատ-Արմենիայի»` ալբանական «Էգնատիայի» հետ պատասխան հանդիպումը բավականին թեժ ստացվեց։
Թիմերը մեկը մեկին հաջորդելով, հանդիպման հիմնական ժամանակն ավարտեցին 3:3 հաշվով ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Այստեղ ևս մեկեկան գոլերով փոխանակվեցին և հանդիպման ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով։
Հարկ է նշել, որ մեր բրոնզե մեդալակիրը հնարավորություն ուներ խաղն ավարտելու և լրացուցիչ ժամանակում, սակայն Արտյոմ Ավանեսյանը չկարողացավ գրավել գրեթե անպաշտպան դարպասը։
11-մետրանոց հարվածաշարում 2:4 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիան» ու նույնպես դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։
Այստեղ մեր թիմի մրցակիցը լինելու է հունական «Արիսը»:
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 3-ին։
© Armenian Soccer 2023