Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Արսենալին» ու նույնպես անցավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլիՉեռնոգորիան ներկայացնող Տիվատի «Արսենալի» հետ պատասխան խաղում «Ալաշկերտը» հաղթանակի հասավ խոշոր 6:1 հաշվով։

«Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ագդոն Մենեզեսը։ Մեկական գոլով էլ աչքի ընկան Յեյսոն Ռասինեսը, Սերոբ Գրիգորյանն ու Աննան Մենսահը։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով, այսինքն երևանյան թիմն ընդհանուր հաշվարկով հաղթեց 7:2 հաշվով ու վստահ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը որակավորման 2-րդ փուլում մրցելու է հունգարական «Դեբրեցենի» հետ։
Առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին, Հունգարիայում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 3-ին, Հայաստանում։

© Armenian Soccer 2023