Սեպտեմբերի 8-ին կկայանա Եվրո-2024-ի խմբային փուլի 5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը։
Հերթական կարևոր ու ինչ-որ տեղ նաև ծայրագույն հանդիպումը։
Մինչ հանդիպումը ծանոթանանք որոշ վիճակագրական տվյալների և մեր ընտրանու ու մրցակցի կազմի վերաբերյալ մանրամասների։
Իրենց պատմության ընթացքում այս երկու հավաքականները հանդիպել են ընդամենը երեք անգամ։ Ցավոք, 3 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է թուրքերին, որոնք 2 անգամ հաղթանակի են հասել միևնույն 2:0 հաշվով, մեկ անգամ էլ առավելության հասել 2:1 հաշվով։ Ի դեպ 3 գոլերն են հեղինակել են իրենք։
Սա թվով 2-րդ անգամն է, որ մեր հավաքականը հանդիպում կանցկացնի Թուրքիայում։
Մինչ այս թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը (25.03.2023), մեր ընտրանու կազմից ոչ մի ֆուտբոլիստ երբևէ չէր խաղացել Թուրքիայի հավաքականի դեմ։ Այժմ արդեն մեր տղաներն ինչ-որ չափով ծանոթ են մրցակցին ու իրենց խաղաոճին։
Հաշվի առնելով հանդիպումների կարևորությունը, կարծում ենք մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը դարպասը կվստահի Օգնեն Չանչարևիչին, իսկ ինչ վերաբերում է մյուս դիրքերին, ապա հնարավոր է կրկին տեսնենք գրեթե նույն մեկնարկային կազմն, ինչ մարտին։
Խաղային դիրքը եթե պայմանական ընտրենք 5-4-1, ապա կլինի հետևյալ պատկերը.
Դարպասապահ` Չանչարևիչ
Պաշտպաններ` Հովհաննիսյան, Ոսկանյան,Հարոյան,Հարությունյան, Տիկնիզյան
Կիսապաշտպաններ` Դաշյան,Իվու, Սպերցյան,Սելարայան
Հարձակվող` Բալեկյան
Այս անգամ հավաքականին չեն միացել մի շարք ֆուտբոլիստներ։ Ազգային ընտրանու կազմում չեն Խորեն Բայրամյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանն ու Նարեկ Գրիգորյանը։ Իհարկե կան նաև խաղացողներ, որոնց անունները կարող էին լինել հայտացուցակում, բայց Պետրակովը կրկին չի հրավիրել նրանց` Քարտաշյան, Գալոյան, Դավիդյան….
Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել հավաքականի ճամբարը, ինչը մեծ կորուստ է մեր թիմի համար։
Հաշվի առնելով հաջորդթիվ ուժեղ մրցակցի հետ հանդիպումը, ստրատեգիական փոփոխություններ հնարավոր է ավելի շատ լինեն։
Ֆուտբոլիստների մեծ մասը լավ մարզավիճակում են։
Հատկապես Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները` Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Ղազախստանից Կամո Հովհաննիսյանը, Խորվաթիայից Ստյոպա Մկրտչյանն ու Սաուդյան Արաբիայի առաջնությունից եկած Լուկաս Սելարայանը հիանալի ու արդյունավետ խաղեր են անցկացրել իրենց թիմերի կազմում ու ավելի վստահ կներկայանան առաջիկա խաղին։
Այժմ անդրադառնանք մրցակցի կազմին։ Թուրք գործընկեր, «Ֆանատիկ» թերթի լրագրող Մեհմետ Չագրիի փաստմամբ, իրենց հավաքականը բավականին ուժեղ կազմ ունի և լավ են նախապատրաստվել։
Մի շարք առաջատար ֆուտբոլիստներ` Հաքան Չալհանօղլուն, Օրկուն Կեկչուն, Իսմայիլ Յուսկշեկն ու Քերեմ Աքթուրքօղլուն հիանալի ելույթներ են ունեցել իրենց թիմերի կազմերում ու մեծ օգուտ կտան ազգային թիմին։
Ինչպես մեր ընտրանին, իրենք ևս կորուստներով են մոտենում հանդիպմանը, այն էլ կրկին հիմնականում հարձակման գծում։
Բուրակ Յըլմազի կարիերան ավարտելուց հետո այդ դիրքում առաջատարը «Խետաֆեի» ֆուտբոլիստ Էնես Ունալն է, որը դեռ նախորդ մրցաշրջանում ծանր վնասվածք է ստացել և բացակայում է։ Վնասվածքից է ապաքինվում նաև Չենկ Թոսունը, որը հավանաբար պատրաստ չի լինի առաջիկա խաղին։ Ումութ Նայիրը հավաքականի ճամբարում է վնասվածք ստացել ու լքել կազմը։ Նրան փոխարինել է Հալիլը, որն այդքան էլ շատ խաղաժամանակ չի ստացել «Գալաթասարայում»:
Ըստ լրագրողի, գլխավոր մարզիչը նրանց փոխարեն կարող է հնարավորություն տալ Բարիշ Յըլմազին։
Վնասվածքներ ունեն նաև պաշտպան Ֆերդի Քադիօղլուն ու կիսապաշտպան Արդա Գյուլերը։
Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Գալաթասարայի» պաշտպան Կազիմիջան Կարատասը։
Չնայած յուրաքանչյուր մրցավեճում խաղային սխեման կարող է փոփոխվել, բայց մեր գործընկերը ներկայացել է հավանական մեկնարկային կազմը` 4-2-3-1 սխեմայով.
Դարպասապահ` Մերթ Գյունոկ
Պաշտպաններ` Զեկի Չելիկ, Մերիհ Դեմիրալ, Աբդուլքերիմ Բարդակչի, Կազիմիջան Կարատաս
Կիսապաշտպաններ` Իսմայիլ Յուսկշեկ, Օրկուն Կեկչո
Ջենգիզ Ունդեր, Հաքան Չալհանօղլու, Քերեմ Աքթուրքօղլու
Հարձակվող` Բարիշ Յըլմազ/Հալիլ
Վերջում կարճ տեղեկություն մարզադաշտի մասին։
Ինչպես տեղեկացանք ՈւԵՖԱ-ի կայքից, խաղը տեղի է ունենալու Ստամբուլից 350 կմ հեռավորության վրա գտնվող Էշքիշեհիր քաղաքի նորակառույց մարզադաշտում: Նշվում է, որ քաղաքը բնակեցված է մեծամասամբ ադրբեջանցիներով։ Անկախ այս հանգամանքից, հուսանք մեր ընտրանին ճնշում չի զգա և կկարողանա լավ հանդես գալ ու վերադառնալ հայրենիք հաղթանակով։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Երեք օր անց` սեպտեմբերի 11-ին, մեր ընտրանին տանը կընդունի Խորվաթիայի հավաքականին։
© Armenian Soccer 2023