Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին

Տիգրան Բարսեղյանը լքել է հավաքականի ճամբարը։

Բանն այն է, որ Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին:

Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով:

© Armenian Soccer 2023