Armenian Soccer
Armenian Soccer

Կայացել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը

Այսօր` հուլիսի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։


Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվեց G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Միներվա ֆուտզալը» (Շվեյցարիա), «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները։ 

Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-27-ը:

© Armenian Soccer 2023