Փոփոխություն է տեղի ունեցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում: Ակումբի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Արման Սահակյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզային թիմի պաշտոնական կայքից։
«2020 թվականից ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացվել ու ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Վիրաբյանին կատարած աշխատանքի և մեր ակումբի զարգացման գործում ներդրած ջանքերի համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Վստահ ենք՝ Տիգրան Վիրաբյանը ջանք չի խնայի ոչ միայն ֆուտբոլային Գյումրու, այլ ֆուտբոլային մարզի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումները գտնելու համար»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Ինչ վերաբերվում է թիմի մարզչական փոփոխություններին, ապա Արման Սահակյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ անկախ որակազրկումից, Էդգար Թորոսյանը շարունակելու է գլխավորել «Շիրակը»: Իսկ որակազրկման մասով արդեն դիմում են ներկայացրել ՀՖՖ և սպասում են պատասխանի։
© Armenian Soccer 2023