Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը:
Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից:
Հիշեցնենք տոմսերի արժեքները`
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
© Armenian Soccer 2023