
Փորձառու պաշտպան Հրայր Մկոյանն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում: Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ավարտվել է ֆուտբոլիստի և թիմի միջև պայմանագրի ժամկետը:
Մկոյանն «Արարատին» էր միացել 2020 թվականի աշնանը։ Երևանյան ակումբի կազմում պաշտպանն ընդհանուր մասնակցել է 116 հանդիման ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Հրայր Մկոյանին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրման համար ու հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
© Armenian Soccer 2023