Մայիսի 31-ին Արմավիրում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Աննա Դալլաքյանը: Մեր ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկեց Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ղազախներին հաջողվեց 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստան — Ղազախստան` 2:1 (1:0)
Արմավիր «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Ելենա Գոբջիլա (Մոլդովա)
Գոլերը՝ Դալլաքյան, 13, Արթին, 49 (11մ), Կուլմագամբետովա, 70
Կանանց Հայաստանի հավաքականը, 4-րդ խմբում տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ իր ակտիվում այժմ արդեն ունի 6 միավոր և բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Վեց միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Ռումինիայի ընտրանին, Բուլղարիան երրորդն է՝ երեք միավորով, Ղազախստանը՝ չորրորդը։
ԵՎՐՈ 2025-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճում են խմբում առաջին տեղը գրաված թիմներն ու երկրորդ արդյունքն ունեցող լավագույն երեք ընտրանիները։
© Armenian Soccer 2024