Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերը կանցկացնի Թբիլիսիում՝ «Դինամոյի» մարզադաշտում:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս մասին հայտնել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Հաղորդվում է, որ ՀՖՖ-ն խաղերի համար չի տրամադրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, փոխարենն առաջարկում է Երևանից դուրս այլ՝ փոքր մարզադաշտեր, ինչը հնարավորություն չի տալու մեծաքանակ երկրպագուներ հավաքել:
© Armenian Soccer 2024