Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց Հայաստանի հավաքականը կրկին զիջեց Կիպրոսի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 2-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ ու կրկին պարտվեց։ Այս անգամ մեր աղջիկները զիջել են մրցակցի 1:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել «Հայասայի» կիսապաշտան Աննա Դալաքյանը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին ստուգողական խաղն ավարտվել էր կիպրոսցիների հաղթանակով` 6։0 հաշվով:

© Armenian Soccer 2023