Այսօր` ապրիլի 9-ին մեկնարկեց Հայաստանի 31-րդ առաջնության 26-րդ տուրը։
Տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» ու հաղթեց 3:0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի սկզբնամասում։ 9-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը` տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Արտակ Եդիգարյանը։
20-րդ րոպեին նույն Եդիգարյանի փոխանցումից հետո Վիտալի Ուստինովը կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։
Առաջին խաղակեսի վերջում ` 44-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Տիմուր Ռուդոսելսկին։
68-րդ րոպեին «Վանի» կազմից ինքնագոլի հեղինակ դարձավ պաշտպան Արթուր Քարտաշյանն ու հաշիվը դարձրեց խոշոր։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Մանուել Մորելլոն կարողացավ մեկ գոլով կրճատել հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել չստացվեց։
«Ալաշկերտը» հաղթեց 3:0 հաշվով և 45 միավորով էլ ավելի ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում։«Վանը» 30 միավորով շարունակում է մնալ 5-րդ տեղում։
© Armenian Soccer 2023