Սլովակիայի երկրորդ լիգայի «Դուբնիցա» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է ՀՀ անձնագիր և կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում:
«Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ այն և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Ես շատ ուրախ եմ և անհամբեր սպասում եմ այդ պահին»,- «Metaratings»-ին ասել է Բագրինցևը:
20-ամյա Բագրինցևն ընթացիկ առաջնությունում «Դուբնիցայի» կազմում 17 հնարավորից մասնակցել է 10 խաղի, դարձել մեկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Էդուարդը հանդես է եկել Ռուսաստանի Մ-19 հավաքականում։
© Armenian Soccer 2023