Այսօր ` ապրիլի 9-ին մեկնարկում է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրը։
Ապրիլը հագեցած է լինելու թեժ դիմակայություններով, քանի որ միմյանց դեմ են մրցելու լավագույն քառյակի թիմերը։
Տուրի առաջին խաղը կկայանա «Ալաշկերտի» ու «Վանի» միջև։ Ճիշտ է «Վանը» մրցաշարային աղյուսակում հաջորդում է ալաշկերտցիներին, սակայն 12 միավորով զիջում է մրցակցին ու հավասարվելը նրան փոքր ինչ բարդ բան է։ Բայց կարողա գոնե կրճատել միավորների տարբերությունը։
Հանդիպումը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 16:00-ին։
Օրվա հաջորդ հանդիպումը կընթանա ԲԿՄԱ-ի ու «Արարատի» միջև։ Վերջինս նախորդ տուրում է գրանցել գարնանային փուլի առաջին հաղթանակը, այնպես որ պետք է փորձի զարգացնել հաջողությունն, իսկ բանակայինները պետք է կարողանան ամեն ինչ անել վերջին տեղից հեռանալու համար։
Խաղը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կսկսի 18:00-ին։
Ապրիլի 10-ին այս փուլի ամենաանհաջողակը` «Լեռնային Արցախը» կընդունի փոխչեմպիոնին` «Արարատ-Արմենիային»: Արցախցիները գարնանային հատվածում դեռ ոչ մի հաղթանակ չեն տոնել, իսկ փոխչեմպիոնը դեռևս չի կրել ոչ մի պարտություն։
Այս հանդիպումը տեղի կունենա Վայքի «Արևիկ» մարզադաշտում եւ կմեկնարկի 16:00-ին։
Ապրիլի 11-ին, 16:00-ին «Նոան» Աբովյանի Քաղաքային ստադիոնում կընդունի «Շիրակին»:
«Շիրակը» գավաթային հաղթական խաղից հետո շատ ոգևորված է մոտենալու հաշվետու հանդիպմանն, իսկ Ռոբերտ Արզումանյանի թիմը փորձելու է առանց միավորների չհեռանալ խաղադաշտից։
Տվյալ օրը կայանալու է տուրի կենտրոնական հանդիպումը ` մրցելու են առաջատար «Ուրարտուն» ու չեմպիոն «Փյունիկը»:
Երկու թիմերն էլ հիանալի խաղ են ցուցադրում և շարժվում են առաջ միայն հաղթանակներով։ Հենց այս մրցավեճում էլ հնարավոր է գրանցվի նրանց գարնանային փուլի առաջին ոչ-ոքին կամ պարտությունը։
Խաղը տեղի կունենան «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023