Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանը գոլ է խփել «Պոգոնի» հաղթական խաղում

Լեհական Էքստրակլասայի 27-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ մրցել է «Կրակովիայի» հետ և հաղթել 3:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ։ Մեր ազգային թիմի խաղացողը եղել է տանտերերի մեկնարկային կազմում և փոխարինվել 89-րդ րոպեին։

«Պոգոնը» 44 միավորով 4-րդ հորիզոնականում է։

© Armenian Soccer 2023