Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Մակտարալը» սեփական հարկի տակ ընդունել է հետնապահ Կասպիի «Ակտաուին» և հաղթել 3:1 հաշվով։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։
Վերջինս «Մակտարալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 78-րդ րոպեին։ Տանտերերի դարպասը պաշտպանում էր Արամ Հայրապետյանը։
«Մակտարալը» 3 միավորով 11-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023