Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերն» Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում է. Մխիթարյանը 3-րդ փոխանցումը կատարեց

Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտերը» մրցեց «Լացիոյի» հետ ու հաղթեց 3:0 հաշվով։

«Ներաձուրիների» գոլերը հեղինակեցին Թյուրամը, Չալհանօղլուն (11մ.) և Ֆրատտեզին։
Վերջինիս գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանի փոխանցումն` ԱՅՍՏԵՂ։

Հայ կիսապաշտպանն «Ինտերի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։

Սուպերգավաթի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Նապոլիի» հետ։
Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին։

© Armenian Soccer 2024