Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը վարձակալական հիմունքներով ռումինական «Կլուժից» վերադառնում է «Փյունիկ»։
Լուկան ընթացիկ մրցաշրջանում փոխչեմպիոնին օգնել էր առաջնության մեկ խաղում և մասնակցություն ունեցել ամռանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Յուրիչիչը 5 խաղում դարձել էր 3 գոլի հեղինակ։
Օգոստոսին Լուկան միացել էր ռումինական «Կլուժին», որի կազմում 17 խաղ է անցկացրել և մրցակիցներին տխրեցրել երկու անգամ։
26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ։ Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Լուկան ամռանը Հայաստանից
հեռացել էր 3 ռեկորդով` ճանաչվելով նաև եվրագավաթների հայկական ակումբների լավագույն ռմբարկու (6), ինչպես նաև խփելով անընդմեջ գոլեր (4 խաղ)։