Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Հայաստանում

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», խաղացել է բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։

Կամոն Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է։

Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում ու Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր` «Կայրաթի» կազմում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։

© Armenian Soccer 2024