Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտերը» մրցեց «Լացիոյի» հետ ու հաղթեց 3:0 հաշվով։
«Ներաձուրիների» գոլերը հեղինակեցին Թյուրամը, Չալհանօղլուն (11մ.) և Ֆրատտեզին։
Վերջինիս գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանի փոխանցումն` ԱՅՍՏԵՂ։
Հայ կիսապաշտպանն «Ինտերի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։
Սուպերգավաթի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Նապոլիի» հետ։
Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին։
© Armenian Soccer 2024