Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Սպեցիային» և պարտվեց 1:2 հաշվով։Միլանյան թիմի կազմում անընդմեջ 15-րդ անգամ մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը։«Ինտերը» շարունակում է անկանոն խաղ ցուցադրել մրցաշրջանի այս թեժ հատվածում և հերթական միավորները «նվիրել» հետնապահներին։Այս խաղից հետո «Ինտերը» շարունակում է 50 միավորով մնալ 2-րդ տեղում։«Սպեցիան» 24 միավորով 17-րդ տեղում է, որը շատ մոտ է վտանգավոր գոտուն։ © Armenian Soccer 2023