Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Վանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Արարատի» հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Սա չարենցավանյան թիմի այս տարվա առաջին հաղթանակն էր, իսկ «Արարատի»` 3-րդ պարտությունը։
Նախ հյուրերին 9-րդ րոպեին առաջ մղեց Դանիլ Անկուդինովը։ Ապա 62-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հատվածը, մարզային թիմի առավելությունը կրկնապատկեց Ռումյան Հովսեփյանը։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր Գեղամ Ղադիմյանը։
«Արարատը» 2 րոպե անց կարողացավ 1 գոլով կրճատել հաշվի տարբերությունը։ Կրկին խաղավերջում աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը։
Հատկանշական է, որ այս խաղում «Վանի» կազմում երեք գոլերն էլ հեղինակել են թիմի նորեկները, որոնք էլ հենց ապահովել են գարնանային փուլի առաջին հաղթանակը։ Ի դեպ երեքի դեպքում էլ դրանք թիմի կազմում առաջին գոլերն էին։
Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակած 30 միավորով 5-րդ տեղում է։
«Արարատը» 22 միավորով ` 7-րդն է։
© Armenian Soccer 2023