Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի ` 1:1 հաշվով։
Հայաստանի քառակի չեմպիոնը խաղի հիմնական ժամանակին ավելացված րոպեներին մի կերպ փրկվեց պարտությունից։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին 0:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում տանտերերը հաշվի մեջ առաջ անցան «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Վիտալի Ուստինովի ինքնագոլի շնորհիվ։
Բանակայինները գրեթե մոտ էին հերթական հաղթանակին, սակայն ավելացված 3-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց հենց նրանց դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Արտակ Եդիգարյանն ու փրկեց իր թիմին վերահաս պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 4-րդ տեղում է 39 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն 9-րդն է` 17 միավորով։
© Armenian Soccer 2023