Արաս Օզբիլիսը, որը Ռուսաստանում հայտնի է «Կուբանում» և «Սպարտակում» խաղալով, կարծիք է հայտնել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին։«Կցանկանայի, որ Արսեն Զախարյանը ներկայացներ Հայաստանի հավաքականը: Գլխավորն այն է, որ նա ի սրտե ցանկանա ներկայացնել մեր երկիրը։ Եթե դա տեղի ունենա, Արսենն անպայման որակ կհաղորդի մեր թիմին։ Չգիտեմ՝ դա իրավաբանորեն հնարավոր է, թե ոչ, բայց կարևորն այն է, որ նա ինքը ցանկանա ներկայացնել Հայաստանը»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել է Օզբիլիսը։Նշենք, որ 19-ամյա Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում։Նա ընդգրկվել է Իրանի և Իրաքի հավաքականների դեմ սպասվող առաջիկա ընկերական խաղերի հայտացուցակում։ © Armenian Soccer 2023