
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է առաջնության նորեկ «Մոնցային» ու պարտվել նվազագույն ` 0:1 հաշվով։
Ի դեպ հյուրերը հաղթական գոլը խփել են խաղի վերջնամասում։
«Ներաձուրիներն» արդեն 5 տուր է չեն հաղթում, 4 խաղում պարտվել են և ընդամենը մեկ ոչ-ոքի արել։ Այս անհաջողությունների արդյունքում էլ 2-րդ տեղից նահանջել են մինչև 5-րդ հորիզոնական։
Հենրիխ Մխիթարյանն այս խաղում «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 71-րդ րոպեին։
«Մոնցան» 38 միավորով 12-րդն է։
© Armenian Soccer 2023