Ապրիլի 15-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի 2023 երկրորդ մրցափուլը։ Այստեղ Հայաստանի հավաքականը մրցել է Մալթայի ընտրանու հետ։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Իսկ հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ Հայաստանի Մ-16 հավաքականն առավելության է հասել 3:1 հաշվով:
Մեր ընտրանու կազմում 11-մետրանոց հարվածները դիպուկ են իրացրել Դավիթ Հարությունյանը, Հենզել Բաղոյանը և Կարեն Հովակիմյանը:
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակել է 2, իսկ Մալթան՝ 1 միավոր։
© Armenian Soccer 2023