Armenian Soccer
Armenian Soccer

Համալրում «Արարատի» մարզչական շտաբում

Երևանի «Արարատի» մարզչական շտաբին է միացել 36-ամյա մարզիչ Գևորգ Պողոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գևորգ Պողոսյանը որպես մարզիչ աշխատել է ԲԿՄԱ-ում և Հայաստանի պատանեկան հավաքականներում, իսկ մինչ այդ որպես ֆուտբոլիստ խաղացել է «Միկայում», «Ալաշկերտում», «Արարատում» և «Արցախում»:

«Արարատում» Գևորգ Պողոսյանը կզբաղեցնի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:

© Armenian Soccer 2023