Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» հերթական միավորները կորցրեց «Արարատի» հետ խաղում

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Ուրարտուին»:

Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հարկ է նշել, որ «Արարատի» գոլահար Ռազմիկ Հակոբյանն իր թիմին հաշվի մեջ առաջ մղելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ անվրեպ իրացնել վաստակած 11-մետրանոց հարվածը։

Առաջատար «Ուրարտուն» հերթական միավորները կորցրեց, այդպիսով թույլ տալով անմիջական մրցակիցներին ավելի մոտենալ իրեն։

«Արարատը» վաստակած 29 միավորով 6-րդ տեղում է, սակայն հետագայում նույն կերպ շարունակելու արդյունքում կարող է բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում։

© Armenian Soccer 2023