Լեհաստանի առաջնության 28-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվեց «Լեգիային» և առավելության հասավ նվազագույն հաշվով։ Հատկանշական է, որ «Պոգոնի» հաղթանակն ապահովել է մրցակցի ինքնագոլը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 84-րդ րոպեին։
«Պոգոնն» այս հաղթանակից հետո վաստակել է 47 միավոր և հավասարվել 3-րդ տեղում ընթացող «Լեխին։ Վերջինս դեռ չի անցկացրել ընթացիկ տուրի հանդիպումը։
© Armenian Soccer 2023