Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» մեկնարկեց հաղթանակով. Մխիթարյանը տարվա առաջին գոլային փոխանցումը կատարեց

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ինտերը» տանն ընդունեց «Վերոնային» ու վերջին րոպեներին հաղթեց 2:1 հաշվով։

Տանտերերի առաջին գոլը հեղինակեց Լաուտարո Մարտինեսը, իսկ նրան փոխանցում կատարեց Հայաստանի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Հաղթական գոլը խփեց Ֆրատտեզին։

Հայ կիսապաշտպանը «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին։

«Ինտերը» 48 միավորով առաջին հորիզոնականում է։

© Armenian Soccer 2024