Armenian Soccer
Armenian Soccer

Ռանոսն ընկերական հանդիպման է մասնակցել «Բորուսիայի» առաջին թիմի կազմում

Մինչ առաջնությունների վերսկսումը մի շարք թիմեր անցկացնում են ընկերական հանդիպումներ։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ստուգողական հանդիպում է անցկացրել նիդեռլանդական «Գո Ըհեդ Իգլզի» հետ ու հաղթել է 3:2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը գերմանական թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեր ազգային թիմի անդամը հանդես էր գալիս «Բորուսիա-2-ի» կազմում։

© Armenian Soccer 2024