Հայ կիսապաշտպանն իր մասին պատմել է իտալական La Gazette delo sport թերթին` խոսքը սկսելով իր առաջին կրքից. «Շախմատային խաղատախտակն օգնում է ինձ մտածել և դառնալ լավագույն ֆուտբոլիստը։ Չեմպիոնական պայքա՞ր, սա մենամարտ չէ, այլ ամենօրյա մրցավազք։
Նա «Ինտերում» ընդամենը մեկուկես տարի է, սակայն թվում է, ամբողջ կյանքում կրել է «ներաձուրիների» մարզաշապիկը: Նա այնքան անփոխարինելի է Ինձագիի համար, որ նրա նոր ստորագրած պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականը բնական էր և նույնիսկ ակնհայտ։
Պակաս ակնհայտ չէ, սակայն, չեմպիոնական մենամարտը «Յուվենտուսի» հետ, որին հայ այս գրեթե 35-ամյա խաղացողը մոտենում է նույն սառնությամբ, որով շախմատ է խաղում։ «Մի անվանեք սա մենամարտ, դա ինձ դուր չի գալիս»,- ասում է Հենրիխը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն օրեր առաջ է երկարաձգել պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ։ Նա միլանյան թիմում է 2022 թվականի ամառվանից։
© Armenian Soccer 2024