Միլանի «Ինտերն» ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2 տարով երկարաձգել են գործող պայմանագիրը։
Հայ կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մխիթարյանն «Ինտերում» է 2022 թվականի ամառվանից։ «Ներաձուրիների» կազմում նա անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել գոլային 7 փոխանցում։
«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը նվաճել է 2 տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
© Armenian Soccer 2023