
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ինտերը» տանն ընդունեց «Վերոնային» ու վերջին րոպեներին հաղթեց 2:1 հաշվով։
Տանտերերի առաջին գոլը հեղինակեց Լաուտարո Մարտինեսը, իսկ նրան փոխանցում կատարեց Հայաստանի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Հաղթական գոլը խփեց Ֆրատտեզին։
Հայ կիսապաշտպանը «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին։
«Ինտերը» 48 միավորով առաջին հորիզոնականում է։
© Armenian Soccer 2024