Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել, ըստ որի Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կհանդիսանա կազմակերպության գլխավոր հովանավորը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կարևորելով համագործակցությունը` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտել է, որ այսպիսի գործընկերների աջակցությամբ է զարգանալու հայկական ֆուտբոլը.
«Մենք կարևորում ենք Հայաստանի առաջատար թվային բանկի աջակցությունը հայկական ֆուտբոլի համար կարևորագույն այս շրջանում։ Համոզված եմ՝ համագործակցությունը շարունակական և փոխշահավետ կլինի կողմերի համար»։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր հերթին ընդգծել է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում մեծածավալ գործունեություն է իրականացնում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։
Այստեղ մեր տեսլականները համընկնում են: ID Bank-ը կարևորում է առողջ ապրելակերպը, Հայաստանում սպորտի զարգացումն ու երեխաների շրջանում սպորտաձևի մասսայականացումը: Վստահ եմ՝ մեր համագործակցությամբ ավելի ենք նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը: Մեր ազգային հավաքականին մաղթում ենք միայն հաղթանակներ»:
© Armenian Soccer 2023