Armenian Soccer
Armenian Soccer

«Մխիթարյանը դարձել է Ա Սերիայի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը». իտալացի պաշտպան

Իտալիայի ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Դանիելե Ադանին խոսել է միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։

«Գիտե՞ք, թե ինչու Բրոզովիչը մեկնարկային կազմում չէ: Որովհետև Մխիթարյանը շատ է աճել որպես հենակետային կիսապաշտպան:Նա դարձել է Ա Սերիայի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը: Բարելլա, Չալխանօղլու և Մխիթարյան եռյակն այս պահին այնքան լավ է աշխատում, որ Բրոզովիչին դժվար է տեղավորել մեկնարկում»,- ասել է Ադանին:

Նշենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին 3 խաղերում Մխիթարյանը դարձել է 2 գոլի հեղինակ։ Հայ կիսապաշտպանը գրավել է «Ուդինեզեի» և «Լեչչեի» դարպասները։

© Armenian Soccer 2023