Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» ու հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերին առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ մղեց Դմիտրո Խլյոբասը։
Այնուհետև խաղի 2-րդ կեսի վերջնամասում Էրիկ Փիլոյանը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը։
«Շիրակը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Վալի Սիսեն ու կրճատեց հաշվի տարբերությունը։ Սակայն Կարեն Մելքոնյանը հանդիպման վերջին րոպեին 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու ազդարարեց իր թիմի վստահ հաղթանակը։
Այս խաղից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 67 միավորով։ «Շիրակը» 32 միավորով 6-րդն է։
© Armenian Soccer 2023