Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի թիմը դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 2-րդ խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին» ու հաղթեց նվազագույն հաշվով (1:0):

Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով, ուստի «Ինտերն» ընդհանուր 2:1 հաշվով դուրս եկավ գավաթի եզրափակիչ։

Այստեղ ներաձուրիները կմրցեն «Կրեմոնեզե» — «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ, որը հայտնի կդառնա այսօր։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։ Նա խաղի վերջին րոպեներին նաև զգուշացվեց։

© Armenian Soccer 2023