Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ալաշկերտն» արտագնա խաղում մրցեց «Արարատի» հետ։
Խաղն ավարտվեց 4:2 հաշվով ` հյուրերի հաղթանակով։
«Ալաշկերտին» 15-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Արթուր Միրանյանը, որը 43-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ։ Մինչ այդ հյուրերի կազմից «Արարատի» դարպասը գրավել էր Յեյսոն Ռասինեսը։
Տանտերերի կազմից առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլի շնորհիվ հաշիվը կրճատեց Այմեն Մահմուդը։
Երկրորդ խաղակեսի սկզբում կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը։ Չնայած քանակապես քիչ լինելուն, 72-րդ րոպեին տանտերերին հաջողվեց ևս մեկ գոլով կրճատել հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Թեդի Մեզաքը։
Սակայն «Ալաշկերտն» Աննան Մենսահի շնորհիվ հերթական գոլը գրանցեց ու հաղթեց 4-2 հաշվով։
Այժմ «Ալաշկերտը» 4-րդ տեղում է 51 միավորով։«Արարատը» 29 միավորով 7-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023