Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնում խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Նախ հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը. առաջին կեսի վերջում 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը։
Ապա 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Լուկա Յուրիչիչը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
74-րդ րոպեին Արտակ Դաշյանը կրկնապատկեց չեմպիոնի առավելությունն, իսկ խաղի հիմնական ժամանակին ավելացված րոպեներին Յուրիչիչը միանգամից 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր։
Այսպիսով «Փյունիկը» հաղթեց ու 64 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Արարատ-Արմենիան» 3-րդն է` 63 միավորով։
© Armenian Soccer 2023