Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» սայթաքեց «Ալաշկերտի» հետ խաղում

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով` տանտերերի հաղթանակով։

«Ալաշկերտը» խաղի առաջին րոպեներին արդեն հաշվի մեջ առաջ էր 2:0 հաշվով. գոլերի հեղինակներ էին դարձել Մատեո Մուժեկն ու Տյագո Գալվաոն։
Ալաշկերտցիների 3-րդ գոլը խփեց Արտակ Եդիգարյանը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Յայա Սանոգոն խաղի վերջին մասում 2 գոլի հեղինակ դարձավ, բայց առաջատարը չկարողացա փրկվել պարտությունից ու կարևոր միավորներ կորցրեց։

Այժմ «Ուրարտուն» առաջին տեղում է 79 միավորով։ «Ալաշկերտը» 4-րդն է` 63 միավորով։

© Armenian Soccer 2023