Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին ու հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Չեմպիոնն այդպիսով վերջ դրեց իր 14 անընդմեջ խաղից բաղկացած հաղթական շարքին։
Բանակայինների կազմից հաշիվը խաղավերջին` 88-րդ րոպեին բացեց Գևորգ Տարախչյանը։ Րոպեներ անց «Փյունիկից» Խուան Բրավոն կարողացավ հավասարեցնել հաշիվն ու փրկել իր թիմին պարտությունից։
Խաղի ավարտից առաջ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Այս խաղից հետո չեմպիոնը կարևոր միավորներ կորցրեց ու այժմ 77 միավորով է 2-րդ տեղում։
Առաջատար «Ուրարտուն» ունի 79 միավոր և դեռ չի անցկացրել հաշվետու տուրի հանդիպումը։
ԲԿՄ
© Armenian Soccer 2023